ԱՄՆ մուտքի արգելքը չի տարածվի Գրին քարտ ունեցողների վրա. Սպիտակ Տուն
ԱՄՆ-ի նախագահի ապարատի ղեկավար Ռեյնս Փրիբուսը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածք 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների համար արգելքը չի վերաբերում Գրին քարտ ունեցողներին, այսինքն՝ նրանց, ովքեր ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք են ստացել, փոխանցում է BBC-ն։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ մանրամասն կստուգվեն ԱՄՆ-ի տարածք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ԱՄՆ-ի «սև ցուցակի» մեջ հայտնված երկրներ շատ են այցելել։
Այսպիսով, Փրիբուսը հերքել է երկրի Ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ջիլիիան Քրիսթենսենի այն հայտարարությունը, որում ասվում էր, թե մուտքի արգելքը կտարածվի նաև Գրին քարտ ունեցողների վրա։