Լիբիան դիմել է ՄԱԿ-ին՝ զենքի մատակարարման արգելքը հանելու խնդրանքով
Միջազգային հանրության կողմից ընդունված Լիբիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրանքով՝ հանել ռազմական տեխնիկա մատակարարելու արգելքը:
Այս դիմումը կապված է Լիբիայում անվտանգության վիճակի կտրուկ վատթարացման հետ:
Լիբիայի արտգործնախարար Մոհամեդ Դաիրիի դիմումի մեջ նշվում է, որ զենքի մատակարարումը կօգնի բանակին պայքարել օրեցօր ահագնացող վտանգի դեմ՝ հաստատված «Իսլամական պետության» և այլ զինված խմբավորումների կողմից:
Այս կոչին աջակցել են նաև Եգիպտոսի իշխանությունները. նախագահ Աբդել Ֆատահ Սիսին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև ընդունել, որը թույլ կտա Լիբիայում արտաքին միջամտություն իրականացնել՝ իսլամիստների դեմ պայքարելու համար: