1930 դիտում
17:58 14-04-2015
Ի՞նչ է լինելու ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի վերջը. փաստաբանը արդեն մեկ ամսից ավելի է նրան չի տեսել
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը, ոչ միայն ծայրահեղ ծանր է, այլեւ հարազատներն ու փաստաբանը չեն կարողանում հանդիպել նրան:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը:
Միաժամամանակ ավելացրեց, որ հարազատները նրան չեն հանդիպել կալանավորվելու օրվանից, իսկ ինքը արդեն մեկ ամիս է, որ չի կարողանում հանդիպել Հակոբ Հակոբյանին, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը թույլ չի տալիս:
«Այնինչ բոլոր համապատասխան կառույցներում նրան հիվանդանոց տեղափոխելու հիմնավորում, գրություն ենք ուղարկել, բայց դեռ ոչ մի պատասխան»,- ավելացրեց փաստաբանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նա անհապաղ վիրահատության` երիկամի փոխպատվաստման կարիք ունի:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանը եզրակացություն է ներկայացրել, որ Հակոբ Հակոբյանն անհապաղ ստացոնար բուժման կարիք ունի, որն էլ ներկայացրել են ՔՀԿ-ի վարչությանը, սակայն ոչ մի պատասխան չկա:
«Նոպաներն անընդհատ կրկվում են: Արդեն արյուն է միզում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 անգամ փորձել եմ նրան հանդիպել, բայց այնքան վատ է, որ չի կարողանում իջնի, որ տեսակցեմ: Նմանատիպ դեպքերում պետք է անհապաղ արձագանքեին, բայց դեռ ոչ մի արձագանք: Իհարկե, կալանքի հետ համաձայն չենք, բայց այս դեպքում մենք չենք ասում՝ կալանքը փոխենք, մենք պահանջում ենք, որ ստացոնար բուժման տանեն: Առողջության վերականգնման հարց է, որն անհասկանալի պատճառով չեն ցուցաբերում»,- ավելացրել էր փաստաբանը:
Մինչեւ այդ էլ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանը խցում վնասել է իր ոտքը: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ մարտի 20-ի երեկոյան Հակոբ Հակոբյանը խցում տեղաշարժվելիս պատահաբար ընկել է:
«Ոտքը ռենտգեն են արել: Վտանգավոր ոչինչ չկա՝ սալջարդ է»,- ավելացրել էր Գ. Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ առողջական խնդիրներ ունեցող գործարարը, ով հաճախակի ուշաթափվում է, մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Լուսանկաը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2086 դիտում
17:40 16-06-2015
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդին արդեն տանն է, բայց բուժումը շարունակվում է
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»