211652_close_icon
views-count1860 դիտում article-date 18:03 14-04-2015

2015 թվականի ֆրանկոֆոնիայի ամիսն ավարտվեց

Երևանի ֆրանսերենի ուսուցմամբ դպրոցներում հայտարարված ֆրանկոֆոնիայի ամիսն ավարտվեց։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցներից 44-ում, ուր ֆրանսերեն է դասավանդվում, աշակերտները մեկ ամիս մասնակցել են բազմապիսի միջոցառումների՝ ֆրանսախոս երկրների պատմության, քաղաքականության, մշակույթի, ազգային տոների, ծիսակատարությունների թեմաներով մրցույթների ու բաց դասերի։ «Քայլենք ֆրանկոֆոն երկրների բարեկամական կամրջով» խորագրով ամփոփիչ միոցառմանը, որը տեղի է ունեցել Երևանի համար 125 հիմնական դպրոցում, ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավոր Ռուզան Մուրադյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ «2009 թվականից Երևանն անդամակցում է Ֆրանկոֆոն երկրների ասոցիացիային՝ ամենայն պատասխանատվությամբ ու պարտաճանաչորեն մասնակցելով ասոցիացիայի նախաձեռնություններին։ Այսօր Երևանի՝ ֆրանսերեն ուսուցմամբ 44 դպրոցներից 41-ում ֆրանսերեն է դասավանդվում խորացված եղանակով։ Դուք միջոցառման ընթացքում անդրադարձել էիք նաև Հայոց ցեղասպանության թեմային և դուք իրավացի եք. հայ ժողովրդի սերը առ Ֆրանսիան հենց այդ իրադարձությունից հետո է առավել ամրապնդվել, երբ եվրոպական այդ պետությունը ապաստան տվեց, փրկեց հազարավոր հայերի, որոնց ֆրանսերենն այդ ժամանակ խորթ էր թվում։ Այդպիսով, ֆրանսերենն այսօր այն լեզուն է, որ հարազատ է շատ հայերի համար, անգամ՝ ոչ ֆրանսաբնակ»,- ամփոփելով ֆրանկոֆոնիայի ամսվա վերջին միջոցառումը՝ նշել է Գայանե Սողոմոնյանը։

Նմանատիպ նյութեր