211652_close_icon
views-count2831 դիտում article-date 15:40 17-04-2014

Ֆրանկոֆոնիայի ամիսն ավարտվեց

Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկոֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալութուն է հայտնել դպրոցներին և հատկապես ֆրանսերենի ուսուցիչներին՝ ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված բովանդակալից միջոցառումներ կազմակերպելու համար։ Ամփոփիչ միջոռացմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային գծով կցորդ Ֆաբիեն Նեյրան ևս կազմակերպված բազմաթիվ միջոցառումների համար շնորհակալություն է հայտնել մասնակից դպրոցներին, ուսուցիչներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ Ֆրանկոֆոն երկրների ասոցիացիայի հետ արդյունավետորեն համագործակցելու և ֆրանսախոսության օրերը այսչափ կարևորելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր