Կկայանա «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 15-ին, ժամը 14:15-ին, ՀՊՏՀ Մեծ հանդիսասրահում (Նալբանդյան 128, 1-ին հարկ) կկայանա ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակը ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանն է:
Գիրքը իրենից ներկայացնում է պատմատնտեսագիտական վերլուծություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Կատարվել են տնտեսական վերլուծություն և նյութական կորուստների մերօրյա համարժեքության հաշվարկ: Այս թեմատիկայով նման ծավալուն աշխատություն հրատարակվում է առաջին անգամ:
Նշենք, որ նախաձեռնությունն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: