Հյուսիսային Կորեայի առաջին տիկինն այս տարի առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Հյուսիսային Կորեայի առաջին տիկինը` Լի Սոլ Չժուն, այս տարի առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Հյուսիսային Կորեայի հավերժ նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան 103-րդ տարեդարձի առիթով նա ամուսնու` Կիմ Չեն Ինի հետ այցելել է Փհենյանի մարզադաշտ ֆուտբոլային խաղ դիտելու:
Երկրում այս տոնն անվանում են “Արևի օր”: