211652_close_icon
views-count1088 դիտում article-date 14:25 14-04-2015

Կողոպտիչը աղջկա ընկերն էր

Ապրիլի 11-ին, ժամը 01.00-ին, 1993 թ. ծնված Ադելինա Հ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ ընկերը` 1994 թ. ծնված Սարգիս Ա.-ն, ապրիլի 9-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11/1 հասցեի մոտ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև բացահայտ հափշտակելով բջջային 2 հեռախոսները՝ դիմել է փախուստի: Ժամը 01.30-ին Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեի մոտից Սարգիս Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր