Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուքը դադարել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուքը դադարել է, իսկ մերկասառույցը մշակվել և մաքրվել է Գորիսի ճանապարհաշինարարների կողմից:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: