Հարժիս - Շինուհայր ճանապարհահատվածում բուքը դադարել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Գորիսի տարածաշրջանում՝ Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում, Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում բուքը դադարել է: