Գայոզ Նիգալիձին սպառնում է 15-տարվա որակազրկում` Տիգրան Պետրոսյանի հետ խաղի ժամանակ հեռախոսից օգտվելու համար
Սկանդալ` Դուբայում անցկացվող շախմատի մրցաշարի ժամանակ: Շախմատի Վրաստանի չեմպիոն Գայոզ Նիգալիձին սպառնում է 15-տարվա որակազրկում` Տիգրան Պետրոսյանի հետ խաղի ժամանակ հեռախոսից օգտվելու համար: Նա հեռացված է մրցաշարից:
Պետրոսյանի մոտ կասկած է առաջացրել այն, որ Նիգելաձեն հաճախակի զուգարան է գնացել և նա խնդրել է դատավորին ստուգել զուգարանը, որտեղ էլ հայտնաբերվել է բջջայինը:
Սկզբում Նիգելաձեն հերքել է, որ դա իր հեռախոսն է, սակայն հեռախոսում հայտնաբերվել է հավելված, որում քննարկվել է ընթացող խաղը: