Սուարեսին 2 տարվա որակազրկում է սպառնում
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Իտալիա – Ուրուգվայ խաղի ժամանակ ուրուգվայցին կծել էր մրցակցի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը, սակայն դրվագը աննկատ է մնացել մրցավարի կողմից:
Հունիսի 26-ին Սուարեսը տվյալ միջադեպի վերաբերյալ պարտավոր է բացատրություն տալ ՖԻՖԱ-ին: Եթե նրա մեղավորությունը ապացուցվի,ապա ֆուտբոլիստը կարող է որակազարկվել առավելագույնը 2 տարով կամ 24 հանդիպումով: Հիշեցնենք, որ Սուարեսը նախկինում նույնպես աչքի է ընկել նման արարքներով: Նախորդ տարի ուրուգվայցին կծել էր «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը: