Իսրայելի խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 24-ին կժամանի Հայաստան
Կնեսետի պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության100ժամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հաղորդում է իսրայելական NEWSru.co.il-ը:
Նշվում է, որ իսրայելցի պատգամավորների՝ Հայաստան կատարելիք այցը չի նշանակում Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի պաշտոնական քաղաքականության փոփոխություն:
Նախօրեին Իսրայելում սկսվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ստորագրահավաքը: Այն ներկայացված է 3 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և եբրայերեն:
Նշենք, որ նման հարցում թերթը մեկ անգամ իրականացրել էր 2011 թվականին: