2107 դիտում
13:28 14-04-2015
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի շտապում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը 1915 թվականին իրականացված հայերի ցեղասպանությունը համարում է գազանային հանցագործություն, սակայն չի շտապում այն կոչել ցեղասպանություն, հաղորդում է Tass գործակալությունը:
Երեկ՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել աշխարհին շարունակել համագործակցությունը՝ 100 տարվա վաղեմության փաստերն ի հայտ բերելու համար:
Վերջինիս խոսքով՝ ՄԱԿ-ում ի գիտություն են ընդունել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, ով Հայոց ցեղասպանությունը անվանել է «XX դարի առաջին ցեղասպանություն»: Դյուժարիկը հայտարարել է, որ Պան Գի Մունը «փայլուն հիշում է այն մասին, որ ապրիլի 24-ին Հայաստանում և աշխարհի այլ պետություններում նշելու են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը» և հավելել, որ «նա գիտակցում է հարցի նրբանկատությունն ու զգայուն վիճակը»:
«Գլխավոր քարտուղարը հաստատապես համոզված է, որ այդ թվի հիշատակումը, 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հիշողությունները, ինչպես նաև տեղի ունեցածը ի հայտ բերելու ուղղությամբ համագործակցության շարունակումը պետք է ամրապնդվի՝ ապագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
2556 դիտում
19:25 29-11-2020
Արթուր Ղազինյան. Շտապում է պարոն մեղադրյալը, շատ է շտապում
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»