1598 դիտում
21:55 27-06-2019
Ուրուգվայը եղել է առաջին պետությունը, որը դեռևս 1965թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ընդունեց Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Կարլոս Սգարբիին (Carlos Sgarbi)(նստավայրը՝ Թեհրան) և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)։
ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Ուրուգվայի դեսպանը բարձր գնահատեցին երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ջերմ ու բարեկամական հարաբերությունները, ինչը նաև լավ հիմք է քաղաքական երկխոսության ներկա մակարդակն առավել բարձրացնելու, տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր մակարդակներում շփումների պարբերականության ապահովումը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը երախտագիտությամբ նշեց, որ Ուրուգվայը եղել է առաջին պետությունը, որը դեռևս 1965թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրանով դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։
Երկուստեք բարձր գնահատվեց Ուրուգվայի հայ համայնքի դերը, որը, կազմելով Ուրուգվայի բնակչության ավելի քան մեկ տոկոսը, ոչ միայն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում, այլև հանդիսանում է Հայաստանը և Ուրուգվայը միմյանց կապող ամուր կամուրջ։
Կողմերը քննարկեցին նաև վերջերս ՀՀ-ում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հաստատմանը և հետագա երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը նշեց, որ առարկայական քայլեր են ձեռնարկվում ակտիվացնելու և զարգացնելու երկկողմ առևտրաշրջանառությունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
7251 դիտում
19:17 26-04-2018
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
2171 դիտում
20:36 09-05-2019
Իսպանիայի Սորիա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
2782 դիտում
09:49 23-03-2021
Պատրաստվում է արդյո՞ք Սպիտակ տունը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
811 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
736 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին