Փրկարարները բացել են փակ դռները
Ապրիլի 13-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով ներս մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի խոհանոցի դուռը:
***
Ապրիլի 13-ին, ժամը 08.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 38/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է դուռը փակվել է, ներսում քնած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: