211652_close_icon
views-count3949 դիտում article-date 09:49 13-04-2015

Հերթական փլուզումը Լոռիում. լուսանկարներ, տեսանյութ. lorinews.am

[url=http://lorinews.am/glxavor-temaner-2/3887-hertakan-pluzumy-loriumfoto-video.html]Lorinews.am[/url]-ը գրում է. Հորդառատ անձրևների ձնհալների պատճառով Լոռիում հերթական փլուզումն է տեղի ունեցել: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախօրեին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետը վարարել է և լցվում Երևանյան խճուղու թիվ 211 տան մոտակա այգին: Դեպքի վայր են ժամանել մարզային փրկարարները: Տեղում պարզվել է, որ Տանձուտ գետի վարարման հետևանքով թիվ 211 տան մոտակայքում փլուզվել է գետի ափապաշտպան պատը` մոտ 15մ երկարությամբ և 2մ բարձրությամբ: Փլուզման հետևանքով վնասվել է Սեյրան Սահակյանի հողամասի մի հատվածը: Այն պարզապես գետը քշել տարել է: Ըստ տուժած բնակչի, եթե համապատասխան քայլեր ժամանակին չձեռնարկվեն, ջուրը կվնասի նաև անասնագոմն ու հողամասի մյուս հատվածը: Առավոտյան արդեն դեպքի վայրում են եղել Լոռու մարզային փրկարարական վարչության պետՀրաչ Անտոնյանն ու Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, ովքեր որոշում են կայացրել առաջիկա օրերին, երբ գետի ջրի մակարդակը որոշակիորեն կնվազի, հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացնեն գետի լայնացման և ափապաշտպան պատնեշի կառուցման աշխատանքներ: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր