211652_close_icon
views-count8157 դիտում article-date 22:39 06-04-2015

Լոռիում Նիվան 30 մետր ձորն է գլորվել. վարորդը հրաշքով է փրկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Lorinews.am

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ձորագյուղ գյուղում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 17-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 1964թ-ին ծնված Ս. Գաբրիելյանը վարելով Վազ-2121 մակնիշի 36 ԼՏ 418 համարանիշի ավտոմեքենան, Ձորագյուղ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհին՝ ոլորանների վրա կորցրել է կառավարումն ու շուրջ 30 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Մանրամասներն՝ [url=http://lorinews.am/glxavor-temaner-1/3839-lorium-nivan-30-metr-dzorn-e-glorvel-varordy-hrashqov-e-prkvelfoto-video.html]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր