Հայ արվեստագետների ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին
Ապրիլի 14-ին ՆՓԱԿ-ում բացվելու է հայ ժամանակակից արվեստագետների խմբական ցուցահանդես նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին: Ցուցահանդեսի նախաձեռնողն է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը:
Ցուցահանդեսի համար հրատարակվել է բաց հրավեր, որին ընդառաջել են մի քանի տարիքային սերունդների 39 ժամանակակից արվեստագետներ:
Ներկայացված աշխատանքները բազմաբնույթ են՝ կան աշխատանքներ որոնք ուղղակիորեն առնչվում են ցեղասպանությանը, ոմանք ունեն ավելի վերացական և այլաբանական կապ նյութի հետ:
Ցուցահանդեսում ներառվել է վավերագրական լուսանկարների մի շարք, որը ներկայացնում է այսօր Միջին Արևելքում եզդի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը: