20 ամյա տղամարդն ինքնասպան է եղել Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում
                        РИА Новости-ի հաղորդմամբ՝ 20 ամյա տղամարդն ինքնասպան է եղել Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում:  
Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ ինքնասպանությունը տեղի է ունեցել նախարարության դատարկ մասնաշենքում:
Հաղորդվում է, որ մահացածը Պն-ի կառույցի մեջ մտնող Կայտսելինտ ռազմականացված աշխարհազորի անդամ է եղել: Նա ինքնասպան է եղել ծառայողական զենքով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

