Օբաման քննադատել է Իրանի հոգեւոր առաջնորդին
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կրկին վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային խնդրով ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները այլընտրանք չունեն: Կողմերը վերջնական համաձայնության կգան հունիսի 30-ից հետո:
Օբաման նշել է, որ Լոզանում Թեհրանի հանդեպ շատ «ներողամիտ» եղան, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին հայտարարեց, որ հետագա բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ վերջինս շարունակում է պնդել պատժամիջոցների ոչ թե միանգամյա, այլ աստիճանական թուլացման անհրաժեշտության մասին: