Հռոմի Պապի մատուցած պատարագն ու Թուրքիայի ժխտողականությունը. BBC
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ կմատուցի՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային սպանդի զոհերի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արարողությանը ներկա կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Թուրքիան չի ճանաչում ցեղասպանության փաստը եւ 1,5 միլիոն զոհերի թիվը համարում է չափազանցված: 100-ամյա դեպքերի հետ կապված իրադարձություններն այսօր էլ բարդացնում են Անկարայի հարաբերությունները մի շարք երկրների հետ:
Ապրիլի սկզբին էլ Կիպրոսում հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանվեց, գրում է աղբյուրը: