211652_close_icon
views-count1854 դիտում article-date 10:32 12-04-2015

Խաչքարի օծում` ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցում

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ օծվեց ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Հանդիսությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, բարերար Ռուբեն Վարդանյանը, քաղաքական և հասարակական գործիչներ, Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, արվեստի և գիտության ներկայացուցիչներ: Ներկաները ծաղիկներ դրեցին նորաօծ խաչքարի մոտ, դպրոցականները 100 աղավնի բաց թողեցին: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի, Գագիկ Ադիբեկյանի, մարզպետի, քաղաքապետի, հոգևորականների ու պաշտոնյաների գլխավորությամբ Մասիսի շուրջ 4000 բնակիչներ, այցելուներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ երթով քայլեցին դեպի Մասիսի կենտրոնական հրապարակ: Այստեղ բացվեց «Հայոց Ցեղասպանություն 1915. Ճանաչում ողջ աշխարհում» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագծի նպատակն է՝ երախտիք հայտնել Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ընդունած և այն դատապարտած երկրներին: Միջոցառումներն ավարտվեցին համերգով, հայտնում է Արարտյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր