Գավառի, Մարտունու, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: