211652_close_icon
views-count1047 դիտում article-date 15:56 11-04-2015

Թմրամիջոց՝ ներքնաշորից

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով: Խուզարկությամբ վարորդի ներքնաշորի միջից հայտնաբերվել է 1.7 գ դեղնականաչավուն զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր