Հայ զինվորը ոչ միայն պաշտպանում է մեզ արտաքին թշնամուց, այլև մասնակցում է համաքաղաքային շաբաթօրյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայոց պետականության կայացման գործում գլխավոր դերակատարություն է ունեցել հայ զինվորը, ում շնորհիվ մեր սահմանները պաշտպանված են արտաքին թշնամուց: Բազմաթիվ անգամներ ազերի բաշիբոզուկները փորձել են ներթափանցել Հայոց աշխարհ՝ կատարելով դիվերսիոն գործողություններ, բայց շնորհիվ սպայական կազմի ու շարքային զինվորի, ստահակներն արժանի հակահարված են ստացել ու բորենիների նման ճողոպրել են:
Հայոց զինվորը մեզ պաշտպանում է ոչ միայն արտաքին թշնամուց, այլև մեր որոշ «վայ» քաղաքացիների մեղքով Հրազդանի կիրճը մաքրում է կենցաղային աղբից:
Այսօր՝ ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում են մեր զինվորները, ովքեր տեսքի են բերում երբեմնի գեղատեսիլ Հրազդանի կիրճը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի