211652_close_icon

Երևանի մետրոպոլիտենը մասնակցում է համաքաղաքային շաբաթօրյակին

views-count2335 դիտում article-date 13:37 03-05-2025
Երևանի մետրոպոլիտենը մասնակցում է համաքաղաքային շաբաթօրյակին

2025 թ. մայիսի 3-ի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմը մասնակցում է մայրաքաղաքի բարեկարգման և մաքրման աշխատանքներին։

Չնայած մետրոպոլիտենի կայարաններում իրականացվող ամենօրյա մաքրման և սանիտարական միջոցառումներին, շաբաթօրյակի ընթացքում առավել մանրակրկիտ կերպով իրականացվում են մաքրման աշխատանքներ ինչպես կայարանների ներսում, այնպես էլ մետրոյի հարակից տարածքներում։

Բացի մաքրման աշխատանքներից, իրականացվում է նաև կանաչ տարածքների հարդարում՝ նպաստելով քաղաքային միջավայրի բարելավմանը։

Երևանի մետրոպոլիտենը հավատարիմ է մաքուր, անվտանգ և հարմարավետ միջավայր ստեղծելու իր առաքելությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր