ԱՄՆ-ի և Կուբայի նախագահները ողջունել են իրար և ձեռք սեղմել. տեսանյութ
Պանամայում ընթացող Ամերիկյան պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Կուբայի առաջնորդների հանդիպումը:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն ողջունել են իրար և ձեռք սեղմել: Սպիտակ Տան ազգային անվտանգությանխորհրդի ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրների ղեկավարները բանակցություններ չեն վարել. նրանք պաշտոնապես կհանդիպեն այսօր՝ ապրիլի 11-ին:
Հաղորդվում է նաև, որ նախօրեին Օբաման դիվանագիտական հարաբերությունների խզումից 50-ից ավելի տարի անց հեռախոսազրույց է ունեցել Կաստրոյի հետ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ երկու երկրների ղեկավարները հայտարարաեցին, որ պատրաստ են քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: