Վ. Պուտինը և Պ. Պորոշենկոն Մինսկի հանդիպումից առաջ իրար ձեռք են սեղմել
Lenta.ru-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահ Վ. Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն Մինսկի հանդիպումից առաջ իրար ձեռք են սեղմել և փոխադարձաբար ողջունել միմյանց:
Աղբյուրը նշում է, որ նախագահներ Պուտինի և Պորոշենկոյի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայում այս տարվա հունիս ամսին:
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում տեղի է ունենում Մաքսային միության անդամ երկրների և Ուկրաինայի ղեկավարների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների համատեղ հանդիպումը: