Գեղարքունիքի մարզպետը խոստացավ աջակցել Կարմիրգյուղում անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով տուժածին
Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղ համայնքում: Մարզի ղեկավարը նախ այցելեց օրերս անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով տուժած տնտեսությանը, տեղում ծանոթացավ ստեղծված իրավիճակին և խոստացավ աջակցել ընտանիքին հնարավորության սահմաններում:
Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում, ծանոթացավ կառույցի շենքային պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ և քննարկեց աշխատանքային բնույթի հարցեր: