Հայ-գերմանական բարեկամության ծառատունկ` Ավանում
Ապրիլի 11-ին, ժամը 11-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում Հայ Ակադեմիականների Միությունը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության և Ավանի վարչական շրջանի ղեկավարության հետ, կազմակերպում է հայ-գերմանական բարեկամության ծառատունկ:
Ծառատունկը նախաձեռնել է Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միությունը` իր 155-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մեկ շաբաթ անց` ապրիլի 18-ին, Գերմանիայի Բոխում քաղաքում կկազմակերպվի հայ-գերմանական բարեկամության երկրորդ ծառատունկը:
155 ծառեր տարվելու են Հայաստանի Հանրապետությունից: Դրանք տրամադրել են ՀՀ Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունները: Երկու այգիների հիմնումը ընթանալու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ պրոֆ. դր. Նորբերտ Լամերտի բարձր հովանու տակ: Ծրագրին աջակցում է ՀՀ Սփյուռքի նախարարության Եվրոպայի բաժինը: