211652_close_icon

Երիտասարդական խորհրդարանի նիստում ընդունվել է ուղերձ

views-count737 դիտում article-date 18:12 10-04-2015
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող րիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգում ներառված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երիտասարդական խորհրդարանի ուղերձը, որը քննարկվել եւ միաձայն ընդունվել է ԵԽ անդամների կողմից: Ուղերձն ընդունելուց հետո ԵԽ անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնուհետեւ ծաղիկներ խոնարհել ՀՀ ԱԺ բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Նմանատիպ նյութեր