211652_close_icon

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

views-count1348 դիտում article-date 15:43 10-04-2015
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Հասմիկ Հարությունյանի լիազորությունները՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ: ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր