211652_close_icon

Ռեստորանային համալիրի առանձնասենյակից բջջային հեռախոս էր գողացել

views-count1067 դիտում article-date 16:45 10-04-2015
Օրերս ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ Կապանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի առանձնասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր