Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բրիտանական թանգարանի տնօրենի հետ
Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիլ ՄըքԳրեգորի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև Լոնդոնի Հայ հիմնարկի ներկայացուցիչներ Նուրիցա Մաթոսյանն ու Ռուբեն Գալչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանության և Բրիտանական թանգարանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ թանգարանում Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող միջոցառումների կազմակերպման հնարավորություններին:
Դեսպան Սարգսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերելու Հայաստանից և աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններից ցուցանմուշների տեղափոխման, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցերում: