211652_close_icon
views-count1221 դիտում article-date 22:00 09-04-2015

Արմեն Աշոտյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ավստրիայի կառավարությունում

Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համգործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, բարձրագույն կրթության ոլոտում իրականացվող միջազգային ծրագրերը, ինչպես նաև ոլորտում վերջին տարիներին մեկնարկած և նախանշված բարեփոխումները: Պատասխան խոսքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին, որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած երկրի կրթության նախարարի, քարտուղարության իրավասությունների շրջանակներում արդյունավետ աշխատանքների համար։ Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարվել է նաև առաջիկայում ԵՊՀ ում բիզնես դպրոց բացելու հնարավորությունը և երկու երկրների միջբուհական կապերի ակտիվացման հետ կապված այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Նմանատիպ նյութեր