Պաղեստինի ղեկավարը ապրիլի 12-ին կժամանի Մոսկվա
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը պլանավորում է ապրիլի 12-ին այցելել Մոսկվա: Այդ մասին հայտնել է նրա խորհրդական Մաջդի ալ-Խալիդին:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Պաղեստինի ղեկավարի խորհրդականը մասնավորապես նշել է. «Մահմուդ Աբբասը պաշտոնական այցով մոսկվա կժամանի ապրիլի 12-ին: Նախատեսվում է, որ այցի ընթացքում կստորագրվեն մի շարք համաձայնություններ»: