ԻՊ զինյալներն ազատ են արձակել ավելի քան 200 եզդիի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ազատ է արձակել Իրաքում 8 ամիս գերության մեջ պահված ավելի քան 200 եզդիի:
Իրաքյան Քրդստանի զինված կազմավորման հրամանատարներից մեկի խոսքով, ազատ արձակվածների մեծ մասը, այդ թվում` շուրջ 40 երեխա, ծանր վիճակում են:
Հիշեցնենք, որ հունվարին խմբավորումն ազատ էր արձակել ևս 200 եզդիի: