211652_close_icon
views-count632 դիտում article-date 13:10 09-04-2015

2014 թվականի մայիսից հետո Էբոլայով վարակման ամենափոքր թիվն է գրանցվել. ԱՄՀ

2013-ի դեկտեմբերին ի հայտ եկած և մինչ օրս շուրջ10572 մարդու մահվան պատճառ դարձած Էբոլայի համաճարակը զիջում է դիրքերը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը 30 հոգի է վարակվել Էբոլայի տենդով, ինչը ամենացածր ցուցանիշն է 2014-ի մայիսի երրորդ շաբաթից հետո: Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն` հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին: Նշենք, որ վիրուսով վարակման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Գվինեայում` 21 դեպք: Սա, ըստ բժիշկների, պատճառն այն է, որ երկրի բնակիչները շարունակում են ավանդական թաղման արարողություններ կազմակերպել, իսկ այդ դեպքում վարակի տարածման վտանգը մեծանում է: Ինչ վերաբերում է վարակի հայտնաբերման մյուս 9 դեպքերին` դրանք գրանվել են Սիեռռա Լեոնեում:

Նմանատիպ նյութեր