Լոզանում ձեռք բերված համաձայնությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կարող են համագործակցել. Սպիտակ Տուն
Լոզանում իրանական միջուկային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնություններն ապացուցեցին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են համատեղ որոշել ընդհանուր ու փոխադարձ շահեր ներկայացնող խնդիրների շուրջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնսթը:
«Հաջող համագործակցելու մեր ունակությունը բարելավում է մեր հարաբերությունները, սակայն դա չի վերացնում լուրջ մտահոգությունները, որոնք մենք ունենք մի քանի ոլորտների հետ կապված, օրինակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվությունը, որն անկայունություն է առաջացնում»,-ընդգծել է Էռնսթը: