Ռուսաստանը փոխհատուցում կպահանջի Գերմանիայից ԽՍՀՄ-ին հասցրած վնասի չափով
ՌԴ Պետդումայում ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հաշվարկելու է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գերմանիայի կողմից Խորհրդային Միությանը հասցված վնասի չափը, հաղորդում է Известия-ն:
Հաշվարկից հետո Ռուսաստանն այն կներկայացնի Գերմանիային՝ հատուցման պարտավորությունների պահանջով:
Նախաձեռնության հեղինակը Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միխայիլ Դեգտյարովն է: Վերջինիս խոսքով՝ Գերմանիան փաստացիորեն ոչ մի հատուցում չի վճարել ԽՍՀՄ-ին:
Ըստ նրա՝ վերջնահաշվարկը կարող է կազմել 3-4 տրիլիոն եվրո: