Վաշինգտոնի կառավարական շենքերը երեկ մի քանի ժամով հոսանքազրկվել են
Ամերիկյան Սպիտակ տունը, Կապիտոլիումի, Պետքարտուղարության, Արդարադատության նախարարության և Վաշինգտոնի կառավարական այլ շենքեր երեկ մի քանի ժամով հոսանքազրկվել են: Պատճառը Մերիլենդ նահանգում Էլեկտրաենթակայանում պայթյունն է:
Պետքարտուղարությունում այդ պահին ընթանում էր Մարի Հարֆի ամենօրյա ճեպազրույցը: Պետքարտուղարության ներկայացուցիչը ստիպված ճեպազրույցը շարունակել է իր բջջային հեռախոսի լույսի ներքո: