Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Հայաստան. gazeta.ru
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն:
Կայքը միաժամանակ հղում է կատարում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքին:
Իսկ վերջինս Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում մասնավորապես հայտնել էր. «Մոտ օրերս նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար»: