211652_close_icon

Պերմյակովը հոգեկան հիվանդ է. Gazeta.ru

views-count5366 դիտում article-date 17:17 06-02-2015
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում է Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ, հոգեկան հիվանդությամբ է տառապում եւ զինծառայության համար ճանաչվել էր ոչ պիտանի, գրում է ռուսական Gazeta.ru-ն: Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ Պերմյակովը մինչեւ զորակոչվելը ստացիոնար բուժում է ստացել հոգեբույժի մոտ: Գլխավոր ռազմական դատախազության պահանջով՝ Չիտայի զորամասի (այդտեղ է ծառայել Պերմյակովը՝ մինչեւ ռուսական ռազմաբազա տեղափոխվելը) մի քանի աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Եթե նրանց մեղավորությունն ապացուցվի, 5 տարվա ազատազրկում է սպասվում:

Նմանատիպ նյութեր