Մայրության բերկրանքը վայելող կանանց օրհնության կարգ՝ սբ. Սարգիս եկեղեցում
                        Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է ս. Աստվածածնի ավետման տոնը: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց սբ. պատարագ: Հավարտ սբ. պատարագի կատարվեց  մայրերի օրհնության կարգ:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում կատարվել է մայրության բերկրանքը վայելող կանանց օրհնության կարգ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

