Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որդին ավտովթարի է ենթարկվել
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որդին Կիևի կենտրոնում ավտովթարի է ենթարկվել:
Ալեքսեյ Պորոշենկոն, ով Գերագույն ռադայի դեպուտատ է, ինչպես նաև ավտովթարի մյուս մասնակիցները մարմնական վնասվածքներ չեն ստացել:
Ա. Պորոշենկոյի BMW-320 մակնիշի ավտոմեքենայի և «Ազով» գումարտակի զինյալների Mitsubishi L-200-ի բախումից վնասվել է միայն BMW-320-ի բամպերը: