211652_close_icon

Հոգևոր համերգ Ծիծեռնակաբերդում՝ եղեռնազոհ մայրերի հիշատակին

views-count1142 դիտում article-date 23:00 07-04-2015
Այսօր Ծիծեռնակաբեդի հուշահամալիրում Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը ելույթ է ունեցել հոգևոր երգերի կատարմամբ: Համերգը նվիրվել է եղեռնազոհ մայրերին: Նախաձեռնությունն իրականացվել է Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ: Օրերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ծաղկազարդ» համախմբին շնորհակալագիր է հանձնել՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր