Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում գտնվող Քիմ և Քլոե Քարդաշյանները այցելել են Ծիծեռնակաբերդ:
Այս մասին Ծիծեռնակաբերդից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը: Քույրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության հիշատակի հուշարձանին:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր և Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/08/48960/]Երևան է ժամանել [/url]ապրիլի 8-ին:
Ծիծեռնակաբերդից հետո Քարդաշյանները մտադիր են այցելել Սուրբ Էջմիածին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի