28-ամյա Մարինան ծեծել է անչափահաս դստերը՝ մայրական տատի տուն գնալու համար
28-ամյա Մարինա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Վ. Չարբախի իրենց տանը մայրական տատի տուն գնալու պատճառով վիճաբանել է անչափահաս դստեր` Ռիմա Թալանչյանի հետ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրվասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվիդատական քննության օրը: