962 դիտում
19:12 07-04-2015
Սկսվել է տնօրհնեքի շրջանը
Ս. Զատկից հետո սկսվում է տնօրհնեքի շրջանը: Տնօրհնեքի արարողության հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա Իր աշակերներին, երբ առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ մտնեք, նախ ասացեք. խաղաղություն այս տանը» (Ղուկ. 10:5): Ավետարանի վկայությամբ` Սուրբ Զատիկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց:
Առաքյալները մտնում էին իրենց ընդունող մարդկանց տները և ավետում Աստվածահայտնության և Սուրբ Հարության Բարի լուրը: Հոգևոր բարեպաշտական աստվածահաստատ այս արարողությունը Առաքելական Ս. Եկեղեցին շարունակական է դարձրել տնօրհնեքի միջոցով: Ս. Ծննդյան և Ս. Հարությանը հաջորդող օրերին եկեղեցու սպասավորները այցելում են մարդկանց տները և փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում նրանց բնակարանը և բնակիչներին, նաև տան բարիքները` հացը, աղը և ջուրը: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է բնակարանի անկյունները և օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալ Աստծուց:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի երեք արարողություն` Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնություն: Տնօրհնեք է կատարվում նաև ցանկացած ժամանակ, երբ խախտվում է տան խաղաղությունը և ընտանիքը կարիք է զգում այն վերականգնելու և Աստծու շնորհի մեջ վերահաստատվելու:
Նմանատիպ նյութեր
2741 դիտում
22:23 11-10-2016
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանը և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանը կհամագործակցեն
1797 դիտում
13:09 10-02-2014
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ Քաղաքապետարանում կատարվեց տնօրհնեքի արարողություն
888 դիտում
14:29 12-02-2014
Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում
Այս բաժնից
1117 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4606 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած